Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետերը։ Միխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովը բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցության զարգացումը։
Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը կարևորել են ռուս-ադրբեջանական երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև «քննարկել համատեղ խոշոր նախագծերի ընթացքը»։