Բաքվում ձերբակալել է Նախիջևանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության նախկին պետ Միրզա Ջալիլովը։
Նա մեղադրվում է պաշտոնավարման ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատարանը Ջալիլովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 3 ամիս 20 օր ժամկետով։
Միրզա Ջալիլովը նախկինում զբաղեցրել է նաև Նախիջևանի քաղաքային ոստիկանության վարչության պետի պաշտոնը։