Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից նավթի պահեստում հրդեհ է բռնկվել, Տելեգրամի իր էջում գրել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,- գրել է Ստարավոյտը։
Ըստ «112» տելեգրամյան ալիքի՝ հրդեհը բռնկվել է "Полевая" նավթի պահեստում՝ երկու անօդաչու թռչող սարքերի հարվածից։
Baza տելեգրամյան ալիքն էլ պնդում է, թե 100 տոննա ծավալով պահեստավորման բաք է այրվում։
«112»-ը նաև տեսանյութ է հրապարակել։