«Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեզ միջնորդներ պետք չեն», - այսօր Բաքվում, հինգերորդ անգամ ստանձնելով Ադրբեջանի նախագահի պաշտոնը, հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Ես նախկինում էլ եմ ասել և ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել այս բարձր ամբիոնից՝ մենք մեր հարցերը լուծել ենք։ Կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը պետք է դուրս բերվի միջազգային օրակարգից, որովհետև ով պատահի՝ զբաղվում է այս հարցով։ Գնացեք, ձեր գործերով զբաղվեք», - ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների թեման արհեստականորեն ուռճացվում է։
«Հայաստանի հովանավորներն անընդհատ ցանկանում են քննարկել այս հարցը, ջանքեր գործադրել, վերմակն իրենց վրա քաշել և որպես միջնորդ հանդես գալ», - հայտարարել է Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ