«Մոսկվան և Բաքուն քննարկում են հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադարձի հեռանկարները», - այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` հայերի հնարավոր վերադարձը պետք է իրականացվի՝ «նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ»։
Այլ թեմաների թվում Բաքուն և Մոսկվան, ըստ Զախարովայի, քննարկում են Լեռնային Ղարաբաղում համատեղ պարեկային ծառայության կազմակերպումն ու պատմական ու կրոնական հուշարձանների պահպանությունը։