Թուրքիայում՝ Մերսին քաղաքում ոստիկանները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող մի ռուսաստանցու, ով աշխատում էր «Ակկույու» ատոմակայանի տարածքում և ուներ կեղծ փաստաթղթեր։
Ոստիկանությունը նրան ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացրած գործողության ընթացքում:
Առայժմ հայտնի են միայն այդ անձի անվան սկզբնատառերը՝ Յու.Ա.: Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են ինքնությունը հաստատող կեղծ փաստաթուղթ՝ Ռ.Կ.-ի անունով: