Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կալլասի նկատմամբ


Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը:
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի նկատմամբ: Նրա անունը հայտնվել է Ռուսաստանի ՆԳՆ որոնման տվյալների բազայում:

Հետախուզումը քրեական մեղադրանքով է հայտարարվել, սակայն ՆԳՆ կայքում չի նշված, թե կոնկրետ որ հոդվածով:

«Կալաս Կայա. հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում:

ՌԴ ՆԳՆ-ն քրեական մեղադրանքով հետախուզում է հայտարարել նաև Էստոնիայի պետական քարտուղար Տայմար Պետերկոփի նկատմամբ:

Ռուսական մամուլի համաձայն, հետախուզումը հայտարարվել է Էստոնիայի տարածքում Խորհրդային Միության զինծառայողների արձաններն ապամոնտաժելու որոշումների համար:

Նմանօրինակ մեղադրանքով ռուսները հետախուզում են հայտարարել նաև Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG