Մատչելիության հղումներ

Վարչապետը ԵՏՀ կոլեգիայի նախագահի հետ քննարկել է տնտեսական զարգացումներին առնչվող թեմաներ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:

Նրանք քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր, հայտնում են կառավարությունից:

Փաշինյանն ու Սագինտաևը խոսել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների մասին, նաև անդրադարձել կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին այսօր ընդունել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

XS
SM
MD
LG