Ուկրաինայի Դեպրոպետրովսկի մարզի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը այսօր առավոտյան հայտնել է, որ կիրակի ուշ երեկոյան ռուսական կողմից «Շահեդ»-ների հարվածների հետևանքով 29 հազար բաժանորդ զրկվել է էլեկտրամատակարումից։
«Ուկրէներգոն» հայտնում է, որ ԱԹՍ-ը հարվածել է էլեկտրաենթակայանին։
Ուկրաինայի զինված ուժերի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ անցած գիշերը Ուկրաինայի վրա արձակված 17 անօդաչուներից 14-ը ոչնչացվել են։