Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Ստուբը


Ալեքսանդր Ստուբ
Ալեքսանդր Ստուբ

Ֆինլանդիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ձայների 100 տոկոսի հաշվարկով, հաղթել է երկրի նախկին վարչապետ Ալեքսանդր Ստուբը (Ազգային կոալիցիա կուսակցություն)՝ հավաքելով ձայների 51,6 տոկոսը։

Ձայների 48,4 տոկոսով՝ երկրորդ տեղում Ֆինլանդիայի նախկին արտգործնախարար Պեկկա Հաավիստոն է (Կանաչների կուսակցություն)։

Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին։

Ֆինլանդիան երեկ երկրորդ փուլով նախագահ էր ընտրում: Ընտրությունների առաջին փուլը հունվարի 28-ին էր։ Առաջին փուլում Ֆինլանդիայի նախագահի պաշտոնի համար 9 թեկնածու էր պայաքարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG