Մատչելիության հղումներ

Երկու ամիս լսումներ, 80 մասնակից. Պատանիների սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը՝ փետրվարի 12-ին


«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ վերջին փորձերն է անում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը տեղի կունենա փետրվարի 12-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Կհնչեն Խաչատրյանի «Դիմակահանդես»-ն ու Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մասնագիտական հանձնախումբը 2 ամիս մայրաքաղաքի 24 երաժշտական և արվեստի դպրոցներում լսել է շուրջ 300 երեխայի, ընտրել 80-ին։ Պատանիները Հայաստանի ամենաերիտասարդ սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն են, ամենափորքը 10 տարեկան է, կան նաև Կոնսերվատորիայի ուսանողներ։

Մեծ մասը մինչև այս նվագախմբում աշխատելու փորձ չի ունեցել։ Պատմում են՝ ամենաբարդը սկզբում դիրիժորին հասկանալն էր, իրար լսելը, բայց հիմա արդեն հունի մեջ են ընկել։

Գաղափարը թեև քաղաքապետարանին է, բայց Թոփչյանն ասում է՝ երկար են սպասել այսպիսի բանի, ու հիմա սա երազանքի, վերածննդի ծրագիր է։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG