Մատչելիության հղումներ

Նախագահ Խաչատուրյանը Վիկտոր Օրբանի հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ անվտանգային հարցեր


Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Նրանք քննարկել են տարածաշրջանային և գլոբալ անվտանգային հարցեր, փոխանցում են նախագահականից։

ՀՀ նախագահը վերահաստատել է կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի վերաբերյալ, կարևորել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը:

«Այս հանդիպումները կարևոր են մեր երկրների հարաբերությունների ներկայիս փուլում: Հուսով եմ նաև, որ դրանք դրականորեն կազդեն նաև տնտեսական համագործակցության զարգացմանը», - ասել է Օրբանը։

«Մենք դժվար ժամանակներ ենք հաղթահարել և հիմա պատրաստ ենք ջանքեր ներդնել մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այդ թվում նաև նկատի ունենալով այն, որ Հունգարիան առաջիկայում ստանձնում է Եվրամիության նախագահությունը: Հուսով եմ, որ Եվրամիության և միջազգային այլ հարթակներում մենք կունենանք արդյունավետ համագործակցություն»,- նշել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG