Մատչելիության հղումներ

«Չորրորդ հանրապետություն ասելով՝ ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն». Նիկոլ Փաշինյան


Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչ նկատի ունի չորրորդ հանրապետություն ասելով։

«Ես, չորրորդ հանրապետություն ասելով, ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության փոփոխություն, որը ընդունվել է ժողովրդի կողմից, և բոլորը ընդունում են, նույնիսկ նրանք, ովքեր դեմ են քվեարկել, ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել», - ասաց նա։

Փաշինյանը շեշտեց՝ պետք չէ շփոթություն առաջանա, թե նպատակ ունեն ինչ-որ բան ջնջել կամ ստեղծել, վստահեցրեց՝ կառավարող քաղաքական ուժը փաթեթ չունի, որ դնի սեղանին և ասի, որ դա են առաջարկում։

«Եվ դա վատ չէ, դա լավ է, որովհետև կարծում եմ, որ նախ՝ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում, թե էս ինչի մասին է, ինչի համար է, որովհետև դրա հետ էլ կապված շատ մեծ քննարկումներ, նույնիսկ շփոթություններ կան,բայց ես կարևոր եմ համարում, որ նախ խոսակցություն տեղի ունենա, ըմբռնում ձևավորվի, որ դա կարևոր է, և դա պետք է անել, հետո անցնել կոնկրետ բովանդակությանը», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG