Մատչելիության հղումներ

YouTube-ը Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոընկերության մի քանի տասնյակ հաշիվներ է արգելափակել


YouTube վիդեոհոսթինգի ադմինիստրացիան արգելափակել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ВГТРК- ՎԳՏՌԿ) մի քանի տասնյակ տարածաշրջանային ալիքներ, այդ թվում՝ Դոնի Ռոստովի, Պսկովի, Վոլոգդայի և Մուրմանսկի խմբագրական ալիքները, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ նշելով, որ արգելափակման պատճառները դեռ պաշտոնապես չեն հաղորդվում։

Ընդհանուր առմամբ, YouTube-ը, Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր արգելափակել է հարյուրավոր ռուսական հաշիվներ, այդ թվում՝ Դաշնային խորհրդի, Պետդումայի, "Россия 24"-ի, Russia Today-ի, Առաջին ալիքի, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի էջերը։

Վերջին շրջանում Ռուսաստանում հաճախակի են YouTube-ն արգելափակելու կոչեր հնչում։ Այս պահանջով հանդես են եկել Դաշնության խորհրդի անդամները և Պետդումայի պատգամավորները։ Անցյալ տարի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը նույնիսկ այս հարցով դիմել էր Գլխավոր դատախազություն՝ նաև պահանջելով Google-ի գործունեությունը, որին պատկանում է YouTube-ը, Ռուսաստանում անցանկալի ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG