Մատչելիության հղումներ

Պայթյուն Նոր Արեշում. կան զոհեր և տուժածներ (թարմացված)


Պայթյուն Նոր Արեշում։ Հաղորդվում է երկու զոհի մասին։ Փլատակներից դուրս են բերվել Գ․ Ե․- ի և Ս․ Հ․-ի դիերը, հայտնում է ՆԳՆ-ն։

Փրկարարները փլատակներից երկու ողջ քաղաքացու են կարողացել դուրս բերել։

Փրկարար ծառայությունը կեսօրին է ահազանգ ստացել՝ Նոր Արեշում պայթյուն է։ Այստեղ սեփական փոքրիկ տներ են, մի ամբողջ հատված ամբողջությամբ փլատակների է վերածվել։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրին՝ երկու տուն է փլուզվել։

Ձայները լսում էին, փլատակներից նախ մի տղամարդու դուրս բերեցին, ապա քիչ անց նաև այստեղ ապրող կնոջը, նրանք հոսպիտալացվել են։ Թե ինչն էր պայթյունի պատճառը, առայժմ չեն հաղորդում։

Իրավապահներն արդեն քրեական վարույթ են նախաձեռնել՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածով։ Տեղի ունեցածի պատճառները կպարզվեն սկսված նախաքննությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Հարևաններն էլ առայժմ վարկած չունեն, պատմում են՝ պայթյունի ձայնը շատ հեռվից է լսվել։ Թաղամասը գազաֆիկացված է։ Պայթած տանը կա՞ր որևէ այլ սարք, օրինակ՝ գազի բալոն, բնակիչները տեղեկություն չունեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG