Մատչելիության հղումներ

Վրաստանը կանխել է պայթուցիկի տեղափոխումը դեպի Ռուսաստան


Ռուսաստան-Վրաստան սահման, արխիվ
Ռուսաստան-Վրաստան սահման, արխիվ

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրել է երկրի տարածքով պայթուցիկ նյութերի և սարքերի՝ դեպի Ռուսաստան տարանցումը կանխելու մասին։

«Գերատեսչության հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները ընդհանուր առմամբ 14 կիլոգրամ պայթուցիկ են առգրավել», - հաղորդում են Պետանվտանգության ծառայությունից՝ նշելով, որ արգելված բեռը Վրաստանի տարածք էր ներկրվել հունվարի 19-ին՝ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Սարպի» անցակետով»։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պայթուցիկ նյութերը Վրաստան էին առաքվել Օդեսայից՝ նախապես անցնելով Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքներով։ Վրացական հատուկ ծառայության փոխանցմամբ՝ պայթուցիկը տեղափոխող ավտոմեքենան Ռուսաստանի հետ սահմանը պետք է հատեր «Դարյալ» անցակետում՝ ուղևորվելով Վորոնեժ։

«Պայթուցիկի տեղափոխմանն առնչություն ունեն Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացիներ», - հաղորդում են վրացական աղբյուրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG