Մատչելիության հղումներ

Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման


Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս 13 օր պայմանական ազատազրկման։

Դատավորը հայտարարեց, որ Չարչյանի նկատմամբ պատժամիջոցը պայմանականորեն չի կիրառվի և կսահմանվի փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավորի մանդատ ստանալուց առաջ 64-ամյա պրոֆեսորը մեղադրվեց իր ղեկավարած «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG