«Մեր բոլոր պրոբլեմները, բացարձակ բոլոր պրոբլեմները գտնվում են Արագածի և Արարատի արանքում». - վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե մեկ տարի Արարատի և Արագածի, հայրենիքի և պետության, կամ իր բնորոշմամբ՝ երազանքի ու իրականության միջև փորձում է համոզել ընտրություն կատարել հօգուտ իրականության:
«Հայրենասիրության մոդելի մասին ա հարցը։ Օրինակ՝ ես չեմ լսել, որ մեզնից մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ, և դա ինձ համար պրոբլեմ ա: Ես ոչ մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետև դա Հայաստանի Հանրապետություն ա, իմ տանն էլ չկա», - ասել էր վարչապետը անցած տարվա ապրիլին:
«Ես որոշեցի, որ տանը պետք է ունենամ Արագածի սարի նկարը, և աշխատասենյակում». - այս հայտարարությունից ուղիղ 7 ամիս անց, ինչպես փոխանցեցին Կառավարությունից, վարչապետը Կառավարության շենքում հյուրերին սկսել է ընդունել Արագածը պատկերող մեծ կտավի ներքո:
Արագածը Արարատին, հայրենիքը՝ պետությանը, ազգը՝ ժողովրդին հակադրելու բանավեճը Փաշինյանը սկսեց դպրոցականների հետ մի հանդիպման ժամանակ: Խոստովանեց՝ ինքն էլ է խարխափում ընտրության մեջ:
Ինչպե՞ս և ինչո՞ւ փոխվեցին Նիկոլ Փաշինյանի մոտեցումները:
«Ազատության» մեծ հեռուստառեպորտաժը՝ ստորև.