Մատչելիության հղումներ

Fitch Solutions. Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել


ԱՄՆ - Fitch-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ
ԱՄՆ - Fitch-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են այս տարվա առաջին կիսամյակում խաղաղություն կնքել:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2024 թվականի առաջին կեսին։ Մենք շատ հավանական ենք համարում, որ համաձայնագիրը կներառի դրույթներ, որոնք ուժեղացնելու են Ադրբեջանի վերահսկողությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման վրա, որը տանում է դեպի Նախիջևան էքսկլավ», - ասվում է փորձագետների զեկույցում:

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը վկայակոչում է Fitch Solutions-ի փորձագետներին, որոնց կարծիքով՝ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում հաջող ռազմական գործողությունից հետո Ադրբեջանը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ամրապնդել է իր տարածաշրջանային անվտանգությունը։

XS
SM
MD
LG