Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը։ Այս մասին հաղորդում են Բարձրագույն դատական խորհրդից:
49-ամյա Դավիթ Բալայանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր է այս տարվա սկզբից, երբ դադարել են Արայիկ Թունյանի լիազորությունները: Թունյանի հրաժարականի պատճառը նրա՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելն է: