Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին արտահերթ նիստին կքննարկի Մարությանին և ևս 4 հոգու մանդատից զրկելու հարցը


Երևանի ավագանին փետրվարի 5-ին կայանալիք արտահերթ նիստին քննարկելու է ավագանու հինգ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Ըստ օրակարգի մասին հաղորդագրության՝ ավագանին պատրաստվում է մանդատից զրկել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG