Սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների նիստն ավարտվել է: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ դարձյալ առանց մանրամասների:
Կողմերը դեռ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։ Սովորաբար այս հանդիպումների մասին Երևանն ու Բաքուն շատ մանրամասներ չեն ներկայացնում։
Նիստը կայացել է հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում:
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 6 հանդիպում են անցկացրել, մեկը՝ Երասխի հատվածում, 3-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ