Ռուսաստանի Դաշնության նախագահ, նախագահության թեկնածու Վլադիմիր Պուտինը չի մասնակցի նախընտրական բանավեճերին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Խոսնակի փոխանցմամբ, Պուտինի՝ նախագահի թեկնածուի վկայական ստանալու հարցով լրագրողները պետք է դիմեն նախընտրական շտաբին։ «Կա շտաբ, կա շտաբի նախագահ», - ասել է Պեսկովը։
Պուտինը 2000 թվականից է ղեկավարում երկիրը և հինգերորդ անգամ առաջադրվում նախագահի թեկնածու: