Մատչելիության հղումներ

ՀՀ-ին հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերներ. Պապիկյան


Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերը անցած տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ են տվել, Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառմանը հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերներ և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր։ Սա կօգնի Հայաստանի շուրջ ձևավորել ավելի հաստատուն և հուսալի անվտանգային միջավայր», - ասել է նախարարը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերն ու բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերը։

«Պարզ ասած՝ մենք չպետք է ներմուծենք այն, ինչը կարող ենք արտադրել ինքներս մեր երկրում ավելի ցածր ինքնարժեքով և լավ որակով։ Սա նպատակ է, որի ուղղությամբ, հավաստիացնում եմ, հստակ գործնական քայլեր են ձեռնարկվում», - ընդգծել է Սուրեն Պապիկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG