Մատչելիության հղումներ

Ֆելիքսն ու Իսոն՝ ադրբեջանցի Աբդուլայի պատկերած Ախթամարի, օվկիանոսից այն կողմ ապրելու մասին


Օձունից մոտիկ՝ Ամոջ գյուղում Ֆելիքս Ալեքսանյանի տան պատին Ախթամարի պատկերն է, որ տասնամյակներ առաջ իր պատվերով ադրբեջանցի վերանորոգող Աբդուլան է նկարել։ Մի քիչ իր սրտով չէր ստացվել, բայց համաձայնության են եկել, հայկական խորհրդանիշերի հետ համադրել։

Իրենց կառուցած տան հենց այդ սենյակը խորհրդային պետությունը գյուղի կրթամշակութային կենտրոն էր դարձրել, տանտիրոջն ամսական 150 ռուբլի աշխատավարձ վճարել, որ տարեցները գան, թերթ կարդան, խաղան ու հանգիստ վայելեն։

Հետո ադրբեջանցի Աբդուլան հեռացել է Հայաստանից, նրա նկարազարդած սենյակն էլ տարբեր կուսակցությունների համար շտաբի վերածվել։

70-ամյա Ֆելիքսն ասում է՝ ամեն կուսակցության հետ հույս են կապել, թե Ամոջում կյանքը կփոխվի՝ ջուր կունենան, ջահելների համար էլ գյուղը գրավիչ կդառնա, որ չհեռանան։

Հարևանի հետ քաղաքական քննարկումները մշտական են՝ ո՞ր կուսակցությունը, երբ եկավ, ո՞վ որքան համակիր ունեցավ փոքր այս գյուղում, ո՞վ ինչ խոստում տվեց ամոջեցիներին, որ այդպես էլ չիրականացավ։

Տեսանյութն ամբողջությամբ՝ ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG