Երեք ամիս առաջ բեմ բարձրացած Չայկովսկու «Կարապի լիճը» հաշված ներկայացումներից հետո փակեց ծախսերը։ Անշլագ՝ դահլիճը լեփ-լեցուն է բոլոր ներկայացումներին։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, գլխավոր բալետմեյստեր Ռուբեն Մուրադյանն ասում է՝ Հայաստանում արդեն երկու սերունդ չէր տեսել ու չէր պարել «Կարապի լիճը»։ Վերջին անգամ 80-ականներին՝ խորհրդային Հայաստանում էին Չայկովսկու կարապները բեմում ճախրել։
Գաղափարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանինն էր, բեմադրության գեղարվեստական ղեկավարն էլ՝ Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի կարապ Նինո Անանիաշվիլին։
Չկա բալետի մի պարուհի, որ չերազի Օդետի ու Օդիլիայի` սպիտակ ու սև կարապների մենապարի մասին։ Առաջատար մենապարուհի Մերի Հովհաննիսյան ասում է՝ ամեն ինչ շատ պարզ է ու շատ բարդ՝ պետք է պարզապես կարապ դառնաս։
Առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանի համար էլ սա պատասխանատու պահ է. այնպիսի մեծ քայլ է արվել, որ նահանջի տեղ չկա, այլևս միայն առաջ դեպի ավելի բարդ, մրցունակ բալետ ու պահանջկոտ հանդիսատես։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.