Մատչելիության հղումներ

Մոսկվան Միրզոյանին կրկին հրավիրել է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը. Զախարովա


Ռուսական կողմը Հայաստանի արտգործնախարարին կրկին հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արարատ Սամվելովիչ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի խնդիրների շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ բաների դա քննարկվել է տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակ։ Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Հայաստանի արտգործնախարարն այս շաբաթ ասուլիսի ժամանակ արձագանքելով Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես ասել է. - «Արդյոք Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել ՌԴ-ում, չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացում ինքս ո'չ փակ հանդիպումների ընթացքում, ո'չ հրապարակավ չեմ լսել։ Եթե Սերգեյ Լավրովը պնդում է այդպես, գուցե ինչ-որ հիմք ունի այդպիսի պնդում անելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG