Ադրբեջանում անհետ կորել է ընդդիմադիր բլոգեր Արզու Սայադօղլուն։ Նրա ընտանիքը երեք օր է՝ չի կարողանում գտնել կամ ճշտել նրա ճակատագիրը։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի հայտարարությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բլոգերն անհետացել է YouTube-ի Azad soz ալիքով ելույթից հետո, որի ընթացքում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին և կոչ արել մարդկանց չլռել և մասնակցել խաղաղ ցույցերին։
«Թուրան»-ը նշում է , որ իրավապահ մարմինները չեն արձագանքել բլոգերի վերաբերյալ լրատվամիջոցի հարցումներին։