Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում առաջին անգամ դատապարտյալին ազոտով մահապատժի են ենթարկել


ԱՄՆ - Քենեթ Սմիթի կինը՝ Դիանա Սմիթը ամուսնու մահապատժից հետո հայտարարությամբ է հանդես գալիս, Աթմոր, Ալաբամա, 25-ը հունվարի, 2024թ.
ԱՄՆ - Քենեթ Սմիթի կինը՝ Դիանա Սմիթը ամուսնու մահապատժից հետո հայտարարությամբ է հանդես գալիս, Աթմոր, Ալաբամա, 25-ը հունվարի, 2024թ.

Ալաբամա նահանգում մահվան դատապարտված կալանավորը ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ մահապատժի է ենթարկվել մաքուր ազոտով շնչահեղձ անելու միջոցով։

58-ամյա Քենեթ Յուջին Սմիթի նկատմամբ մահապատժի դատավճիռն ի կատար է ածվել հունվարի 25-ին Աթմոր քաղաքի բանտում: Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալը։

Բանտարկյալին հագցրել են հատուկ դիմակ, որի միջոցով մաքուր ազոտը սկսել է ներթափանցել օրգանիզմ, ինչի հետևանքով թոքերում թթվածինը նոսրանում է, դա էլ հանգեցնում է մահվան:

Սմիթը դատապարտվել է 1988 թվականին մի կնոջ սպանության համար։ 2022-ին փորձ էր արվել նրան մահապատժի ենթարկել մահացու ներարկման միջոցով, ինչը, սակայն ձախողվել էր, ընթացակարգն իրականացնող սպաները չէին կարողացել ասեղը երակ մտցնել։

Ալաբաման Ամերիկայի այն երեք նահանգներից մեկն է, որտեղ ազոտի օգտագործմամբ մահապատիժը թույլատրված է:

Մահապատիժը դատապարտել են մի շարք բժշկական փորձագետներ, իրավապաշտպաններ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել հրաժարվել պատժի այդ ձևից՝ ընդգծելով, որ ազոտային շնչահեղձության միջոցով մահապատիժը հավասար է խոշտանգումներին, դաժան վերաբերմունքի՝ միջազգային իրավունքի համաձայն:

Ըստ Death Penalty Clearinghouse-ի՝ 2022 թվականին ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 18 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG