Իսրայելը բացառում է կրակի դադարեցումը Գազայում՝ հերքելով արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Նեթանյահուի կառավարությունն ու «Համաս» խմբավորումը մոտ են մեկամսյա հրադադարի կնքմանը։
«Համաս»-ն ԱՄՆ-ում և ԵՄ-ում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։
«Մենք չենք հրաժարվում «Համաս»-ի ոչնչացման և բոլոր պատանդների վերադարձի մտադրությունից։ Գազան այլևս երբեք չպետք է սպառնալիք հանդիսանա Իսրայելի համար», - այսօր հայտարարել է երկրի կառավարության խոսնակ Իլեանա Ստայնը։
Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ ոչ մի հրադադար չի լինելու։
«Նախկինում եղածները ոչ թե հրադադարներ էին, այլ ռազմական գործողություններում մարդասիրական նպատակներով հայտարարված ժամանակավոր դադարներ», - նշել է նա։