Մատչելիության հղումներ

Վանաձորում պայթյունի նմանվող ձայնը «ավիացիոն ուսումնավարժանքի ընթացքում է հնչել»


Լոռու մարզպետարանի շենքը Վանաձորում, արխիվ
Լոռու մարզպետարանի շենքը Վանաձորում, արխիվ

Լոռու մարզպետի աշխատակազմը հորդորել է վանաձորցիներին «խուճապի չմատնվել»՝ պարզաբանելով, որ այսօր Վանաձորում պայթյունի նմանվող ձայնը ավիացիոն ուսումնավարժանքի ընթացքում է հնչել:

«Այսօր Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք», - ասված է մարզպետի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` Պաշտպանության նախարարությունը ևս հաստատում է, որ «այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG