Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր երեկոյան խորհրդարանում փակ հանդիպում է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ արտգործնախարարը ներկայացնելու է տարվա ընթացքում կատարած աշխատանքը, պատասխանելու է պատգամավորների հարցերին։
Արարատ Միրզոյանը երեկ էլ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով հանդես եկավ, պատասխանեց լրագրողների հարցերին։