Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Նեապոլի նույնանուն ակումբի հետ խաղում հաղթել է 1-0 հաշվով և վաստակել է Իտալիայի 2022-23թթ. Սուպերգավաթը:
Միակ գոլը խաղի 90+1 րոպեին խփել է «Ինտերի» արգենտինացի ավագ Լաոտարո Մարտինեսը:
«Ինտերը» Իտալիայի Սուպերգավաթի համար պայքարելու իրավունք է ստացել որպես 2022-23թթ. մրցաշրջանի գավաթի հաղթող, իսկ «Նապոլին» որպես 2022-23թթ. մրցաշրջանի Իտալիայի առաջնության չեմպիոն:
Անցյալ տարի «Ինտերը» նույնպես շահել է այդ պատվավոր մրցանակը 2021-22թթ. մրցաշրջանի Սուպերգավաթի համար խաղում 2-1 հաշվով առավելության հասնելով Տուրինի «Յուվենտուսի» նկատմամբ: