Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա. Բորել


Եվրամիությունը (ԵՄ) մտահոգված է Ադրբեջանի նախագահի՝ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին հայտարարություններով, Բրյուսելում՝ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքից հետո հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար», - նշեց նա։

Այդ հավաքի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջան հարաբերությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG