Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Դոնեցկը կիրակի առավոտյան ենթարկվել է հրետանային կրակի։
Օկուպացված Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է, որ ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։
Դոնեցկի դե ֆակտո իշխանությունների հաղորդմամբ՝ կիրակի առավոտյան ժամը 10-ին համազարկային կրակով հրետակոծվել է քաղաքի Կիրովսկի շրջանի «Մերկուրի» շուկան։ Ականատեսները պատմել են, որ երեք պայթյուն է տեղի ունեցել։
Ուկրաինայի հրամանատարությունը չի մեկնաբանել հրետակոծությունը։