Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ»-ի թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի հյուսիսում հրթիռների արձակման:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքին և արձակման վայրին Լիբանանի հարավում գտնվող Ալ-Ադիսա և Հուլա շրջաններում», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախկինում հրթիռի արձակում է գրանցվել Լիբանանի տարածքից, որն ընկել է բաց տարածքում։
Գազայի հատվածում Իսրայելի գործողության սկզբից ի վեր «Հըզբոլլահ»-ը պարբերաբար հրետակոծում է իսրայելական տարածքը, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի շարժման թիրախներին: