Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին առաջնորդների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է


Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին առաջնորդների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը։

«Անջատական ռեժիմի ձերբակալված անդամների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է միջազգային իրավունքի և միջազգային կոնվենցիաների համաձայն», - նշել է Քեմրան Ալիևը՝ հավելելով, - «երբ նրանց վերջնական մեղադրանք առաջադրվի, նրանց գործը կուղարկվի դատարան»։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG