Մատչելիության հղումներ

Բաքուն ու Անկարան քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը, կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը անշեղորեն զարգանում է։

«Հանդիպմանը, որին մասնակցել են նաև թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերությունների ղեկավարները, կարևորվել է ռազմական աջակցության ոլորտում համատեղ նախագծերը։ Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր», - հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG