Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ին ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարում. Նեֆյուն՝ Փաշինյանին


Հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է, ընդունելով ԱՄՆ պետքարտուղարության կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ համագործակցությունը, հայտնում են կառավարության լրատվականից։

Ռիչարդ Նեֆյուն նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում: Պետքարտուղարության կոռուպցիոյի դեմ գլոբալ պայքարի համակարգողի խոսքով՝ ԱՄՆ բարձր է գնահատում վերոնշյալ ուղղություններով ՀՀ կառավարության իրականացրած քայլերը:

Ռիչարդ Նեֆյուն հավելել է, որ երևանյան այցի շրջանակում արդյունավետ քննարկումներ է ունեցել հայ գործընկերների հետ՝ հետագա փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG