Մատչելիության հղումներ

Կրեմլը չի մեկնաբանում Ռուսաստան-ՆԱՏՕ հնարավոր պատերազմի մասին Bild-ի հրապարակումը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստան-ՆԱՏՕ հնարավոր պատերազմի մասին գերմանական Bild պարբերականի՝ կիրակի օրը ի հայտ եկած հրապարակումը։

«Ես զերծ կմնայի Bild-ի հոդվածները մեկնաբանելուց, քանի որ վերջին շրջանում այդ պարբերականը զերծ չի մնում ապատեղեկատվության հրապարակումից», - հայտարարել է Պեսկովը։

Նախօրեին Bild-ը, հիմնվելով Գերմանիայի Զինված ուժերի գաղտնի փաստաթղթերի վրա, գրել էր, որ Բունդեսվերում չեն բացառում, որ 2025-ի ամռանը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև կարող է պատերազմ բռնկվել։ Իրադրությունն, ըստ գերմանացի զինվորականների վերլուծության, կարող է սրվել 2024 թվականի աշնանը, երբ Ռուսաստանը Կալինինգրադի մարզում հավելյալ զորքեր և հեռահար հրթիռներ տեղակայի։

«2025-ին արդեն ՆԱՏՕ-ի արևելյան թևում կարող են արհեստածին սահմանային ընդհարումներ տեղի ունենալ, ինչից հետո դաշինքը շուրջ 300 հազար զինվորական կտեղակայի այս տարածաշրջանում», - վկայակոչելով գաղտնի փաստաթղթերը՝ գրում է Bild-ը։

Գերմանիայի Պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանում մամուլում հայտնված այս տեղեկությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG