Մոսկվան ապակառուցողական է որակում ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանից հնչող մեղադրանքները և փաստերը շահարկելու փորձերը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, մենք դրանք համարում ենք ապակառուցողական, ամենակարևորը՝ իրականությանը չհամապատասխանող»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանցի դիվանագետը նաև հավելել է, թե Հայաստանի նման հայտարարությունները «փաստերը կեղծելու փորձեր են», որի նպատակը «պատասխանատվությունից խուսափելն է»։
ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանից հնչող որ մեղադրանքներն են «կեղծ»։
Հայաստանի իշխանությունները ռուս խաղաղապահներին մեղադրում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չպաշտպանելու համար։