Մատչելիության հղումներ

Լիտվան Ուկրաինային 200 մլն եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի


Լիտվան Ուկրաինային 200 մլն եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Սպառազինությունից բացի, ըստ Լիտվայի առաջնորդի, մտադիր են նաև շարունակել ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը և ամրապնդել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախագահին աջակցության համար՝ ընդգծելով լիտվացի մասնագետների ներդրումը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։

Զելենսկին Վիլնյուս է ժամանել չորեքշաբթի։ Ակնկալվում է նրա այցը մերձբալթյան մյուս երկրներ ևս՝ Լատվիա և Էստոնիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG