Մատչելիության հղումներ

Ֆրանսիան իր պատմության մեջ կունենա ամենաերիտասարդ վարչապետը


Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Էմանյուել Մակրոնը վարչապետի պաշտոնը առաջարկել է 34-ամյա Գաբրիել Ատտալին։ Նա կլինի Ֆրանսիայի ամենաերիտասարդ ու բացահայտ միասեռական առաջին վարչապետը։

Քովիդի համավարակի ժամանակ նա կառավարության խոսնակն էր։ Անցած տարվա ամռանը նշանակվել էր կրթության նախարար։

Այսօր առավոտյան Մակրոնը նրա հետ աշխատանքային նախաճաշ էր ունեցել՝ քննարկելով նոր վարչապետի անելիքները։

Նախկին վարչապետ 62-ամյա Էլիզաբեթ Բորնը հրաժարական էր տվել, Մակրոնը երեկ երեկոյան ընդունել է նրա հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG