Մատչելիության հղումներ

Բաքուն Վաշինգտոնին «քաղաքական շահարկումների» մեղադրանք է ներկայացնում


Բաքուն Միացյալ Նահանգներին «քաղաքական շահարկումների» մեղադրանք է ներկայացնում՝ նախորդ շաբաթավերջին Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանը կրոնական ազատությունների դիտարկման ցանկում ընդգրկելու պատճառով։

«ԱՄՆ Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի զեկույցում [Ադրբեջանին առնչվող] բազմաթիվ դրվագներ ուսումնասիրված չեն, հղումներ են արվում հայամետ աղբյուրներին, երբեմն որոշ իրադարձությունների սխալ բացատրություն է տրվում», - նշված է Ադրբեջանի կրոնական կազմակերոպթյունների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի՝ այսօր տարածած հայտարարության մեջ։

«Պետդեպարտամենտին կոչ ենք անում Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ իրականացնող հայամետ ուժերի ջրաղացին ջուր չլցնել և զերծ մնալ երկակի ստանդարտներից», - նշված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG