Մատչելիության հղումներ

«Ռուս բլոգերը կեղտոտ պրոպագանդայով հնդիկների հանդեպ անհանդուրժողականության է մղում». Աղասի Թադևոսյան


«Ռուս բլոգերը կեղտոտ պրոպագանդայով հնդիկների հանդեպ անհանդուրժողականության է մղում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ինչ-որ ենթատեքստ տեսա՞ք, երբ ռուս բլոգերը, ընդ որում, տեսանելի է՝ պրոպագանդիստական նկրտումներով, որովհետև նա նախկինում դրանով զբաղվել է, բողոքում է, որ հնդիկներն էին Ամանորի գիշերը Հրապարակի տերը:

Թադևոսյան. - Իհարկե, զավեշտը այս ռուս բլոգերի հայտնի դառնալն է, ռուսների թիվը Հայաստանում շատ ավելի է, քան հնդիկների թիվը ու ցանկացած այլ ազգությամբ միգրանտների: Ռուս փախստականները, ովքեր իրենց երկրից փախան պատերազմի ժամանակ, այստեղ փորձում են նաև տերմինաբանական խաղեր անել: Իրենք իրենց անվանում են ռելոկանտներ, բայց ռելոկանտն այն մարդն է, որ իր երկրի մի տարածքից տեղափոխվում է մյուս տարածք, ու այդ ռուս բլոգերը նախ այդ տերմիններից սկսեց, որովհետև արդեն ռելոկանտ անվանելը նշանակում է, որ դու անկախ պետությունը դիտարկում ես ոնց որ քո տարածք: Երկրորդ՝ այդ գիշերը իմ սովորության համաձայն դուրս եկա Երևանի փողոցներ, որպեսզի անեմ իմ տրադիցիոն մասնագիտական դիտարկումը, ու ես տեսել եմ հնդիկներին փողոցում ուրախացող, չափից դուրս շատ էին, իհարկե, կենտրոնում, և ես տեսել եմ նաև ռուսներին՝ որտեղ էին: Այստեղ խնդիրն այն չէ, որ ռուսները քիչ էին, ուղղակի ռուսները հարուստ են ու իրենք հավաքված էին շատ թանկարժեք ռեստորանների մուտքերի մոտ. մի մասը դրսում ծխում էր արդեն իրենց քեֆից թեժացած, մի մասը ներսում պարում էր: Ինչո՞վ են տարբերվում այդ ռուս բլոգերի համար իր հայրենակիցները, ովքեր ռեստորանի ներսում էին ավելի էմոցիոնալ պարում, գոռում, և մի քանի խմբերով հնդիկներ, որը էլի բնական է: Ի՞նչ արտառոց բան ենք մենք տեսնում:

Այստեղ ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք գործ ունենք պրոպագանդիստական մի կեղտոտ արարքի հետ, որտեղ ոչ հայաստանցի ու ոչ ազգությամբ հայ ինչ-որ մի բլոգեր փորձում է մտցնել ազգային անհանդուրժողականություն հայերի մեջ՝ հնդիկների հանդեպ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG