Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գտնվում է Լիբանանում: Այս մասին նա հայտնել է X-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Ուրախ եմ վերադառնալ Լիբանան՝ այս դժվարին ժամանակներում աջակցություն ցուցաբերելու համար», - մասնավորապես գրել է Բորելը:
Նա նշել է, որ կարևոր հանդիպումներ կունենա «Լիբանանի և տարածաշրջանի վրա Գազայի պատերազմի ազդեցության վերաբերյալ»: