Մատչելիության հղումներ

Բելգորոդի իշխանություններն առաջարկել են բնակիչներին տարհանվել


Գնդակոծության հետևանք Բելգորոդ քաղաքում
Գնդակոծության հետևանք Բելգորոդ քաղաքում

Ուկրաինայի հետ սահմանակից ռուսական Բելգորոդի իշխանությունները առաջարկել են բնակիչներին տարհանվել՝ ուկրաինական կողմի ինտենսիվ հրետակոծություններից հետո, որոնց հետևանքով անցած գիշեր երեք մարդ է վիրավորվել։ Տեղի դպրոցները որոշել են երկարաձգել ձմեռային արձակուրդները։

Զուգահեռ Կիևը հարվածներ է հասցրել Ղրիմի ուղղությամբ, որոնց նպատակն է վերադարձնել 10 տարի առաջ բռնակցված թերակղզին։ Ուկրաինական զինուժը հայտարարում է, թե վերջին ռազմական գործողությունները հաջող են ընթացել, Ղրիմում խոցվել է առնվազն մեկ ռուսական հրամանատարական կետ։

Ռուսական կողմն իր հերթին ակտիվացրել է հարվածները՝ թիրախավորելով ուկրաինական բնակավայրերն ու ենթակառուցվածքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG