«Հունվարի 10-ին կայանալու է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արտահերթ նիստը», - դաշինքի պաշտոնական ներկայացուցչին վկայակոչելով` հաղորդում է Reuters գործակալությունը։
Դաշինքի պաշտոնյաների փոխանցմամբ` խորհրդի նիստը գումարվելու է Կիևի պահանջով։ Ուկրաինական կողմը ցանկանում է, որ դրա ընթացքում քննարկվի Ուկրաինայի դեմ վերջին օրերին իրականացվող օդային հարձակումների թեման։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով` հաջորդ շաբաթ կայանալիք նիստի գլխավոր օրակարգային թեման լինելու է ՝ «Ուկրաինայի ՀՕՊ ուժերի ամրապնդման հարցը»։