Մատչելիության հղումներ

Բլինքենը հունվարի 6-ին կայցելի Թուրքիա


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 6-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի բանակցությունների օրակարգում են Գազայի կարգավորումը, տարածաշրջանային խնդիրները, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և երկկողմ հարաբերությունները՝ մասնավորապես Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG