Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Բելգորոդի հրետակոծման հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ է պահանջել


Բելգորոդի հրետակոծումը, 30 դեկտեմբերի, 2023թ.
Բելգորոդի հրետակոծումը, 30 դեկտեմբերի, 2023թ.

Ռուսաստանը դեկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրթիռակոծման կապակցությամբ և պահանջել համաշխարհային կազմակերպությունում Չեխիայի մշտական ներկայացուցչի ներկայությունը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Բելգորոդի հարցով նիստը մենք պահանջել ենք Նյու Յորքի ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00): Պահանջել ենք նաև Չեխիայի մշտական ներկայացուցչի ներկայությունը, թող նա բացատրի, թե ինչպես է իր երկիրն Ուկրաինային տրամադրում զինամթերք, որը սպանում է խաղաղ բնակիչներին»,- Telegram ալիքում գրել է ռուս դիվանագետը:

Պոլյանսկին ավելի ուշ պարզաբանել է, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 31-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ին:

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին արձագանքել է, թե «Չեխիան դեմ է Ռուսաստանի պահանջով որևէ տեղ գնալուն»:

Դեկտեմբերի 30-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Տուժել է 108 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ հարվածը հասցվել է «Օլխա» տեսակի երկու հրթիռներով՝ դրանց կասետային տարբերակով, ինչպես նաև չեխական արտադրության Vampire արկերով։

Դրանցից շատերն օդում վնասազերծվել են, այլապես, ինչպես ռուսաստանցի ռազմական փորձագետներն են նշում, «հետևանքները շատ ավելի ծանր կլինեին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG